Իսրայելում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում (մինչև 20 և 23 տարեկաններ) Հայաստանի ընտրանին նվաճեց երկամարտում իր առաջին բարձրագույն պարգևը: 77կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը մինչև 20 տարեկանների մրցավեճում հանրագումարում ցույց է տվել 326կգ (149+177) արդյունք ու հռչակվել աշխարհամասի չեմպիոն: Նշենք, որ պոկում վարժության հարաբերական ձախողումը (երրորդ արդյունք) մեր տասիննամյա մարզիկը հաջողությամբ կոմպենսացրել է հրում վարժությունում ցույց տված լավագույն արդյունքով:
Մինչ Դավթի ելույթը մեր հավաքականի ակտիվում է եղել երկու փոքր բրոնզե մեդալ: Դրանցից մեկը նվաճել է 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը, մյուսը՝ Իզաբելլա Յայլյանը (58կգ քաշային կարգ): Երկուսն էլ հանդես են եկել մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ